Առավոտի մեջ այս ջինջ Եվ ծիրան կա, և նարինջ, Անուշ խաղող՝ ոսկեվարս, Շեկ Արև կա՝ նորահարս: Նուռ կա կարմիր ու մասուր՝ Ոսկե շողեր՝ ծայրը սուր, Նետի նման քաջ Հայկի, Կարծես այգ չէ, այլ՝ այգի: Արարատ կա՝ լանջերն ալ, Արաքս՝ կրքոտ ու վարար: Վանքեր կան սուրբ, խնկաբույր, Պատարագներ, խաչհամբույր: Երկունք կա սուրբ, սեր ու մահ… Հավերժացի՜ր, չքնաղ պահ: