ԿՐԻԿՈՐ ՄԱԶԼՈՒՄՅԱՆ
Սոչի
ԽՈՀ Պիտի պատժվի՞, ասացե'ք, օձը,
Որ մահացու է ամեն մի խոցը:
Ա. Քոչկոնյան
Ինձ չեն տանջել օտար հողերում,
Եվ ես չեմ եղել եղեռնին վկա:
Կարիքը – խառնել իմ այս տողերում
Աճյունը Համիդի – գուցե և չկա:
Չեմ տեսել ոնց են խորանում վանքի
Կրակի մատնել ազգը իմ անմեղ:
Չեմ եղել երբեք թիրախը թուրքի,
Չեմ խմել նրանց ջուրն արյունահեղ:
Հոր գործած մեղքից չեն դատում մանկան.
Ճիշտ էր «առաջնորդը բոլոր ազգերի»:
Ով պիտի հապա մեզ տա պատասխան
Այն ոճիրների՝ նենգ ու զազրելի:
Պառկած են՝ խոցված, հեղեղում արյան,
Իհարկե Լացի պատ չկա այնտեղ...
Օձի մեղքը թույնը չէ, այլ՝ այն,
Որ զոհերը բյուր եղել են անմեղ:
Ամենուր ոսկոռ, դաշտերն են վշշում,
Արցունք է թափում երկինքը կամար...
Դու գիտես, թե ես ոչինչ չե՞մ հիշում:
Օ՜, սխալվում ես, ոճրագործ Քյամալ:
Պատժի հայցն, իրոք, պիտի մատուցվի՝
Այսպիսի ցավի – համաշխարային,
Օձին նենգախոց պիտի հատուցվի –
Չենք թողի առանց դատ ու դիվանի:
Ռուսերենից թարգմանեց Հենրիկ Բաբաջանյանը