Հայրենիքը պաշտոնյա չէ կաշառակեր, Կամ ոստիկան լկտիացած, Հայրենիքը պատիվն է մեր Ու մեր խիղճը սըննկացած: Մեր կոթողներ պահող հողն է, Հաց ու ծիրան սնող ցողն է, Մաշտոցն է սուրբ, Նարեկացին, Մայրն է՝ աչքը մեր տուն դարձին: Արարատն է մեր դեռ գերի, Հայերենը՝ ջինջ, անթերի՝ Նման անմար մի կանթեղի: Հայրենիքը փեսացու չէ, Կամ հարսնացու հարստացած, Հայրենիքը մայր է պառավ, Հայր՝ ծերացած: Հայրենիքը պատիվն է մեր Ու մեր խիղճը ստրկացած: